Ճամբարային նախագիծ: Մայիսի 27-հունիսի 7

Մայիսի 27- հունիսի 7 իրականացվող նախագծեր, ճամորդություններ

  • Սովորող սովորեցնող նախագծեր կրտսեր դպրոցների և Գյումրու Դեպի առաջ ուսումնական կազմակերպության հետ
  • Ճամփորդություններ.
    ** Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ
    1. Ճանապարհը երկաթգծերով դեպի Գյումրի: Մեկօրյա ճամփորդություններ Գյումրի: Այցելություններ թանգարաններ, հանդիպում հայտնի գյումրեցիների կամ նրանց հետևորդների հետ: Թափառումներ քաղաքի հայտնի զբոսայգիներով ու փողոցներով
    2. Հնարավոր եռօրյա ճամփորդություն Ստեփանավան
    3. Երկաթգծերով դեպի Արարատ
    ** Երևան իմ բնակավայր
    Այցելություն Երևանի թանգարան: Ամենատարբեր հանդիպումներ սիրված երևանցիների հետ: Թափառումներ Երևանի զբոսայգիներով, հին փողոցներով: Երևանյան Լուսանկարների նոր փաթեթի ստեղծում: Երևանյան արձանների համաչափությունների որոշում
    ** Շրջակա միջավայրի օր. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր: Գետը համայքում նախագիծ
    ** Հեղինակային բաց ցանցի նախագծեր
    Կրթական փոխանակումներ Գյումրիի Դեպի Առաջ ուսումնական կազմակերպության հետ: Մաթեմատիկական խաղեր: Ֆլեշմոբերի խնդիրների քննարկում
  • Թարգմանական նախագծեր
    Մաթեմատիկական հետաքրքիր տեսանյութերի թարգմանություններ
  • Թատերական նախագծեր և կինոֆոտոփառատոն
    Հետաքրքիր խնդիրների հայտնաբերում, քննարկում,լուծում. դրա հիման վրա ֆիլմի նկարահանում:
  • Մարզական ժամեր: Լող, հեծանվավարություն, վազք (եռամարտ)
  • Պարտիզապուրակային աշխատանքներ
  • Նախապատրաստություն հարսանեկան ծեսին: Երգ: Պար

Թողնել մեկնաբանություն