«Ավելի ներառական Բանգլադեշ» նախագծի ամփոփում

img_20190605_123403.jpg
Այսօր Հայաստանում ապրում  է հաշմանդամություն ունեցող ավելի քանի  193 հազար մարդ. որոնցից 8200-ը երեխաներ են:
Հաշմանդամը  մեր երկրում մարդ է, ով միշտ կարիք ունի որևէ օգնության. չկան անհրաժեշտ պայմաններ նրանց ազատ գործունեության և տեղաշարժման համար:
Նրանք դեռ շարունակում են երազել, որ իրենց վերաբերվենք որպես հավասարը հավասարի…

Բանգլադեշում  բնակվող մարդու ներառականության խնդիրներով մտահոգված սեբաստացի մաթեմատիկների խումբը սկսեց նախագիծ, որը վերնագրվեց «Ավելի ներառական Բանգլադեշ»: Նախագծում մեծ էր թե՛ դասավանդողի, թե սովորողի դերը. համատեղ աշխատանքների շնորհիվ, օգտագոծելով բոլոր հնարավոր կապերն ու միջոցները, նախագծային խումբը կատարեց իր ուսումնասիրությունները հիմք ընդունելով Դավիթ Հակոբյանի «Շենքերի մատչելիությունը սայլակավոր հաշմանդամների համար» ընդհանոր նորմատիվների ուղեցույցը:

Թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը առաջ է գալիս ճանապարհահատվածի ուղիղ մակերևույթի 3 սմ ուղղաձիգ գերազանցման տեղերում: Ըստ վերոհիշյալ գրքի ազատ տեղաշարժման համար թեքահարթակը պետք է ունենա՝

  • հարթ մակերևույթ
  • զրոյական թեքման կետ
  • 90 սմ և ավելի լայնություն, քանի որ հաշմանդամի սայլակի չափերը ստանդարտ են, և դրանց լայնության առավելագույն չափը 80 սմ է;
  • մինչև 20 սմ խոչընդոտների դեպքում՝
    ⇒  10 % թեքություն պետք է ունենա՝ բարձրության և երկարության չափումների հարաբերությունը պետք է համապատասխանի՝ 1:10  հարաբերությանը;
    ⇒ թեքահարթակը պետք է սահմանափակված լինի 5 սմ եզրաշերտով:
  • 20 սմ և ավելի բարձրություն ունեցող թեքահարթակները՝
    ⇒ ցանկալի է ունենան 8 % թեքություն՝ բարձրության և երկարության չափումների հարաբերությունը պետք է համապատասխանի՝ 1:12  հարաբերությանը;
    ⇒ թեքահարթակը պետք է սահմանափակված լինի բռնակներով կամ պատով:
Երևանում հենաշարժողական խնդիրներ ունեցողների առավել հարմարավետ և ինքնուրույն տեղաշարժն ապահովելու համար առկա է ավելի  քան  2540  թեքահարթակ,  որոնք  հիմնականում կառուցված են ճամփեզրերին հասարակական վայրերում,  վարչական  շենքերի  մուտքերին կից:
Երևանի քաղաքապետարանի 2019 թ. գործունեության ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում,  հասարակական վայրերում  ու հանգստի  գոտիներում նախատեսված է կառուցել 175 թեքահարթակ:

Աշխատանքային խմբերն ուսումնասիրություններ ու չափումներ կատարեցին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բանգլադեշ թաղամասի Սվաճյան, Րաֆֆու ու Բաբաջանյան փողոցներում և հայտնաբերեցին մի շարք թերություններ, անհամապատասխանություններ նորմատիվներին:

Ամենացավալին այն էր, որ նորակառույց թեքահարթակները  ևս ունեին թերություններ՝ որոշները կառուցված էին հոսանգածի խողովակի և հսկա բնով ծառի արանքում, որևէ շինույանը կիպ, խալխլված էին, ունեին մեծ թեքությունը և այլն: Անթերի թեքահարթակները քիչ էին և դրանք նոր էին և կառուցված էին ճամփեզրերին:

ԽՆԴԻՐ, որն անհապաղ լուծում է պահանջում

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կարելի է պնդել, որ բացակայում են թեքահարթակները. միայն եկեղեցու հարավային կողմում կար մի թեքություն (90 տոկոսից ավելի), որը դժվար է թեքահարթակ անվանել: Ստացվում է, որ հաշմանդամություն ունեցող մարդը, որը բոլորից շատ ունի կարիք հավատալու ու խոսելու, խորհելու Աստծո հետ, չունի դրա հնարավորությունը:

Եզրահանգում

ՀՀ պետական և ոչ պետական մարմիները, հնարավորինս թերանալով իրենց  աշխատանքում, սահմանափակում են Հայաստանում բնակվող մարդու , հատկապես՝ հաշմանդամուցուն ունեցող մարդու իրավունքները, ինչպես նաև խախտելով օրենքն ու սահմանված նորմատիվները թալանում են ՀՀ քաղաքացուն՝ կրկնակի կամ եռակի գումար ծախսելով ՀՀ պետական բյուջեյից թերի կառուցումների ու դրանց շտկումների վրա:

 

Հրապարակված նյութերը կայքում և ենթակայքում՝ 

 

Տեսանյութեր՝

  • Խոսք սովորողի՝

 

  • Բանգլադեշյան չափումներ՝

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s