ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ: «Սիրում եմ կրթահամալիրս: Կփոխեի, որ ավելի լավը դառնա»

IMG_7964.JPG

Նախագծի իրականացման ժամկետը՝ 02.09 -06.09.2019
Մասնակիցները՝ 6-րդ, 7-րդ դասարանների սովորողներ 

  1. Նախագծի նպատակը և կարևորությունը

Նախագծի նպատակն է առավել մատչելի և կիրառելի դարձնել ուսունական ծրագրով նախատեսված մի շարք թեմաներ, սովորողների մոտ զարգացնել հետազոտական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրվածությունը մաթեմատիկակական գործիքների հետ աշխատելիս: Հետազոտությունն իրականացնելիս սովորողը հնարավորոթյուն կունենա օգտագործել համակարգչային որոշ ծրագրեր մաթեմատիկան հաշվարկներ կատարելու և դիագրամներ ու գրաֆիկներ կառուցելու համար: Նախագծի հիմնական նպատակն է գործնական աշխատանքի միջոցով յուրացնել Տոկոսներ, Մասեր, Հարաբերություններ, Համեմատություններ, Թվաբանական միջին, Դիագրամներ և Գրաֆիկներ թեմաները:

2. Նախագծի նկարագրությունը

Սովորողները բաժանվում են խմբերի, ըստ նախասիրության ընտրում թեմաներ` գրականություն, սպորտ, առողջ ապրելակերպ, ընտանի կենդանիներ և այլն, կազմում թեմային համապատասխան հարցեր, ապա օնլայն «հարցաթերթիկ» և իրականացնում են հարցում: Հաջորդիվ կատարվելու է տվյալների հավաքագրում, մուտքագրում և ամենատարբեր հաշվարկներ, որոնց միջոցով կկարողանան հնարավորինս խորությամբ ուսումնասիրել վերը նշված ծրագրային թեմաները և տիրապետել առարկայի տվյալ բաժնին:

3. Նախագծի հիմնական խնդիրները

3.1. Ուումնասիրել հետևյալ թեմաները.

  • Տոկոսներ
  • Մասեր
  • Հարաբերություններ
  • Համեմատություններ
  • Թվաբանական միջին
  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ:

/Տեսական հատվածը, թեմաների շարադրումը մշակման փուլում է… /

3.2. Սովորողների մաքսիմալ ներգրավվածությունը աշխատանքային պրոցեսում:
Սովորողներին աշխատանքային գործընթացում ներգրավվելու համար անհրաժեշտ է  հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, ուստի դասապրոցեսը պետք է սկսել կարճ քննարկում-զրույցով. խոսել նրանց նախասիրություններից և հետաքրքրող թեմաներից: Այսպիսով, քննարկման ընդհանուր արդյունքում, հիմք ընդունելով մեծամասնության նախընտրությունները, կառաջադրվեն հետազոտության  թեմաները:
Քննարկման տևողությունը 7-10 րոպե է:

3.3. Սովորողների բաժանումն ըստ խմբերի:

Ունենալով արդեն իսկ ընտրված թեմաները` սովորողներն ըստ իրենց հետաքրքրության  ընտրում են համապատասխան աշխատանքային խումբը: Հավասար և արդար աշխատանքի բաժանում ապահովելու համար խմբերը կազմվում են 4-5 անդամներից:

3.4.  Հարցաշարի կազմում:

Ուսուցիչը դասապրոցեսի ընթացքում իր կազմած հարցերի օրինակի հիման վրա  բացատրում է, թե ինչպես է պետք կազմել ճիշտ հարցաշար, որպեսզի ստացվի հետազոտության հստակ և ճշգրիտ արդյունք, ինչպես նաև բացատրում է` ինչ է իրենից ներկայացնում վիճակագրական հետազոտությունը և ինչպիսի արդյունք է ակնկալվում: Դասապրոցեսի ընթացքում սովորում են աշխատել Google Forms ծրագրով և կազմել հարցաթերթիկի ընդհանուր ձևը:
Խմբերը հարցերը կազմում և ուսուցչի հետ, քննարկում են դասից հետո` մինչև հաջորդ դասն ընկած ժամանակահատվածում:

3.4.  Հարցում:

Հարցումը իրականացվում է  Google forms ծրագրի միջոցով, որը հնարավորություն է տալիս հարցում կատարել  համացանցում: Հարցմանը մասնակցելու է 10-15 տարեկան  տարիքային խումբը: Սովորողները հարցաթերթիկները համացանցի միջոցով տարածելու են իրենց ընկերների, այլ դպրոցներում սովորողների  միջև: Ընդհանուր հետազոտությունն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր խումբ ունենա 30-40 լրացված հարցաթերթիկ:

3.5. Տվյալների հավաքագրում, մուտքագրում և հաշվարկներ:

Տվյալների հավաքագրման և մուտքագրման համար օգտագործվելու է  Microsoft Office Excel ծրագիրը, որով կազմվելու է համապատասխան ձևաթուղթը, որտեղ լրացվելու են հավաքագրված տվյալները: Հաշվարկներն իրականացնելու համար սովորելու են անհրաժեշտ բանաձևերը, ինչպես նաև դրանց կիրառությունը Excel  ծրագրում, կառուցելու են անհրաշետ դիագրամներ և գրաֆիկներ:

3.6. Ամփոփում
Հետազոտության արդյունքները ամփոփ ներկայացվելու են լրացված աղյուսակի և վերլուծական տեքստի միջոցով:

  1. Նախագծի տևողությունը

Նախագիծը երկարաժամկետ է` 10 շաբաթ: Արդյուքները ներկայացվելու են փոքրիկ տեքստերի տեսքով:

  1. Արդյունք

Արդյունքում, սովորողները տիրապետելու են առարկայական թեմաներին, ինչպես նաև նրանց համար տեսանելի է դառնալու մաթեմատիկական գործիքների կիրառումը գիտության այլ բնագավառներում և առօրյա կյանքում: Սովորելու են աշխատել Google forms, Microsoft Office Excel ծրագրերով և կիրառել դրանք հարցերի հավաքագրման, մաթեմատիկական հաշվարկների, գրաֆիկների ու դիագրամների կառուցման համար:

Աշխատանքները գնահատվելու են 10 բալանոց համակարգում:

  • Լրացուցիչ կարելի է կազմակերպել հանդիպում, անցկացնել «փորձի փոխանակում» մասնագետի հետ` վիճակագրագետի կամ սոցիոլոգի:

Թողնել մեկնաբանություն