Ուղիղ և հակադարձ համեմատականություններ

Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:
Օրինակ`

Դիցուք մեկ գրիչն արժե 100 դրամ: Ապա երկու գրիչները կարժենան 200 դրամ, երեք գրիչները կարժենան 300 դրամ և այլն: Ստանում ենք հետևյալ աղյուսակը՝

Շարունակել կարդալ

Advertisements

Տոկոս

Տոկոսը թվի  1/100 (հարյուրերորդ) մասն է:

Մաթեմատիկայում «տոկոս» բառի փոխարեն դրվում է % նշանը: Այսպիսով ՝

1%=1/100=0,01
Տոկոսներն արտահայտվում են սովորական կոտորակների տեսքով`

Շարունակել կարդալ

Խնդիրներ

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։
  2. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։
  3.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։
  4. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։ Շարունակել կարդալ