Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր
Նախագիծ` 
«Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն»

Նախագծի ժամկետը՝  09.01.2017-20.01.2017
Նախագծի մասնակիցներ՝  6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանների սովորողներ
 

Նախագծի նպատակը

  •  Մաթեմատիկական թեմաների ուսումնասիրում և կիրառում գործնականում
  • Հայկական ճարտարապետության ուսումնասիրում

Նախագծի նկարագրությունը

  • Դպրոցի շենքի հատակագծի կառուցում, մակետի պատրաստում
  •  Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն, վերլուծություն
  • Փաստավավերագրական ֆիլմերի դիտում
  • Այցելություն թանգարաններ (Երվանդ Քոչարի և Ալ․ Թամանյանի)  և ճարտարապետական նշանակություն ունեցող շինություններ (հետազոտվող շինությունը կընտրենք միասին)
  • Հանդիպում ոլորտի մասնագետի հետ
  • Թեմայի շուրջ նյութերի , տեսանյութերի պատրաստում և հրապարակում բլոգներում

Ակնկալվող արդյունքը

Սովորողը սովորելու է կառուցման խնդիրների,  ձեռք է բերելու լրացուցիչ և գործնական գիտելիքներ մասշտաբի , երկրաչափական պատկերների վերաբերյալ, ինչպես նաև  ձեռք բերած նոր գիտելիքները հայկական ճարտարապետությանից, կօգնի բլոգներում նոր նյութեր պատրաստել ու տեղադրել։

1 thoughts on “Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն

  1. Ծանուցում՝ Ճամբարային նախագծերի ընտրանի - Միջին դպրոց

Թողնել մեկնաբանություն