Թվաբանական միջին

11431243Մի քանի թվերի թվաբանական միջին կոչվում է այդ թվերի գումարի և քանակի հարաբերությունը:
Օրինակ`
Դիցուք ունենք 4, 10, 12, 14 թվերը: Դրանց թվաբանական միջինը հաշվելու համար պետք է հաշվենք թվերի գումարը 4+10+12+14=40, ապա բաժանենք քանակի` 4: Թվաբանական միջինը կլինի` 40/4=10:

Առաջադրանքներ

  1. Հաշվել տրված թվերի թվաբանական միջինները.
    ա. 10, 12, 15, 11
    բ. 22, 33, 45
    գ. 3, 5, 8, 16, 28, 36,45
    դ. 0.74, 1.25, 2.82, 3.17, 4.19:
  2. Միքայելը, Պետրոսը և Ռուբենը դուրս եկան արշավի: Մոտենալով անտառին, նրանք որոշեցին հանգստանալ: Միքայելն ուներ 2 կարկանդակ, Պետրոսը՝ 4, Ռուբենը՝ 6: Տղաները բոլոր կարկանդակները հավասարապես բաժանեցին և կերան: Քանի՞ կարկանդակ կերավ յուրաքանչյուրը:
  3. Մի մարդ գնացել է 4ժ: Առաջին ժամում նա անցել է 5.5կմ, երկրորդում՝ 5.2կմ, երրորդում՝ 4.8կմ, չորրորդում՝ 4.1կմ: Ի՞նչ հաստատուն արագությամբ պետք է գնալ այդ ամբողջ հեռավորությունը 4 ժամում անցնելու համար:
  4. 9.1 թիվը 8.6 և a թվերի թվաբանական միջինն է: Գտեք a թիվը:
  5. Տրակտորային բրիգադը ըստ պլանի պետք է վարեր 600հա հող: Սակայն նա պլանը կատարեց 132.5%-ով: Նախատեսվածից ավել քանի՞ հեկտար հող վարեց բրիգադը:
  6. Գիրքն ունի 310 էջ: Ես կարդացել եմ բոլոր էջերի թվի 0.3 մասը: Քանի՞ էջ մնաց կարդալու:
  7. Առաջին ժամում գնացքն անցավ 55կմ, իսկ երկրորդում՝ 60կմ: Գտեք գնացքի շարժման միջին արագությունըայս երկու ժամում:
  8. Գտեք հետևյալ թվերի թվաբանական միջինը` 1.11, 1.12 և 1.19:

Թողնել մեկնաբանություն