Երրորդ օրը դասավանդողների ճամբարում

IMAG2761Կրթահամալիրում դասավանդողների  ճամբական օրը սովորաբար սկսվում է բլեյանական երբեմն հակիճ, երբեմն էլ ծավալուն, բայց շտկող-պահանջող-ուղղորդող բարի լույսով։ Այսօր տնօրենը հակիճ էր, հարթակը զիջել էր նոր դասավանդողներին․ ճամբարային օրերը փոքրիկ ստուգատես են նոր պարուսույցի և երգեցողության դասավանդոների համար։ Ըստ սահմանված  աշխատաժամանակի առավոտյան երգ-պարի պարապմունքին հաջորդեց աշխատանքը մասնախմբերում։ Այլ մանսախմբերից ընկեր-դասավանդողները նախանձով պնդում են, որ Մաթեմատիկայի մասնախումբն ամենահետաքրքիր տարբերակով է օգտագործում տրված ժամանակը։ Երկժամյա աշխատանքի արդյունքում քննարկվում են մաթեմատիկայի դասավանդման մեթոդի հնարավոր տարբերակները, դրանց թերություններն ու այն առավելությունները, որոնք պետք է կիրառել դասապրոցեսի ընթացքում։ Տիար Գևորգի և ընկեր Արամի սուր քննարկումների արդյունքում նոր դասավանդողներս կարողանում ենք մտքեր գողանալ, շարունակել սովորել, բացահայտել և ուսումնասիրել դասավանդման արվեստը։
Հաջորդիվ քննարկեցինք 2017-2018 ուսումնական տարվա ծրագրերը, նախագծերը, ապա հետևեց առաջարկված առաջադրանքների քննարկումը, դրանց լուծումների այլ տարբերակների առաջարկումը։ Ամենօրյա այս քննարկումներին այսօր ավելացավ նաև առաջիկայում սպասվող ֆլեշմոբի խնդիրների կազմումն ու բաշխումն ըստ մակարդակների։
Կարճատև ընդմիջումը նախապատրաստում էր մեծ ու լուսավոր կաբինետիս կարծես դարերով հավաքված փոշիները հավաքելուն։ Չնայած սովորողների օգնությանը, աշխատանքը շատ էր․ փոշիները մաքրված են, իսկ փայլեցնելը մնաց հաջորդ օրվան։

Թողնել մեկնաբանություն