Խաղ-մրցույթ մաթեմատիկայից

IMAG0010
Այսօր, տեղի ունեցավ առաջին միջդասարանային մրցույթը, որին մասնակցեցին միջին դպրոցի մաթեմատիկա առարկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները։ Նրանք սիրով բաժանվեցին Կարմիր, Կապույտ, Նարնջագույն խմբերի։ Պահպանելով մրցակցային ոգին, խմբերը արագորեն կատարեցին բոլոր երեք փուլերի առաջադրանքները։
Առաջին փուլում  պարզ իմացական հարցեր էին․ այստեղ սովորողների աշխատանքները գրեթե միանման էին՝ փոքր-ինչ տարբերվող միավորներով։ Երկրորդ փուլում արդեն միավորների կտրուկ փոփոխություն եղավ։ Այս փուլում թեմատիկ առաջադրանքներ էին և սովորողների խումբն ինքն էր ընտրում, որ թեմայի շուրջ է ցանկանում մտածել։ Երրորդ և վերջին փուլն առանձնացավ  տրամաբանական և առավել հետաքրքիր առաջադրանքներով։
Հաղթեցին կապույտները։
Խաղ-մրցույթները շարունակական են․․․

 

IMAG0014

Կապույտ խումբ

IMAG0008

Կարմիր խումբ

IMAG0006

Նարնջագույն խումբ

Թողնել մեկնաբանություն