Համեմատականություն

  1. Գտե՛ք x թիվը, եթե նրա և 3-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`
    ա) 2 ։ 1,       դ) 5 ։ 4,            է) 8 ։ 1,            ժ) 3 ։ 5,
    բ) 6 ։ 2,        ե) 1 ։ 7,            ը) 2 ։ 7,           ժա) 10 ։ 2,
    գ) 2 ։ 22,      զ) 21 ։ 3,          թ) 20 ։ 4,        ժբ) 19 ։ 5։
  2. Գնացքն ամբողջ ճանապարհի 1/3-ն անցնում է 14 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։
  3. Բնակարանի մակերեսը 72 մ² է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 48 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 24 մ² է։
  4. 1200 կգ հանքաքարից ստացել են 100 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 60 կգ հանքաքարից։
  5. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստա­ցել 24 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանա­կը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին,ինչպես 3 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։
  6. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչ­պես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարողությունը 25 լ է։
  7.  160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ։
  8. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

 

Թողնել մեկնաբանություն