Վերջին “օրվա առաջադրանքը”

  1. Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։
  2. Մետաղե ձողի երկարությունը 0º ջերմության դեպքում 1,5 մ է, իսկ 100º ջերմության դեպքում դառնում է 1,71 մ։ Քանի՞ տոկոսով է երկարում ձողը ջերմությունը 1º -ով բարձրացնելիս։
  3.  50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոք­ րացրել են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։ Նշե՛ք այդ թիվը։
  4. Լուծե՛ք հավասարումը.
    ա) (x + 324) + 18 = 555, դ) (x – 90) – 617 = 1000,
    բ) (x + 10) – 56 = 344, ե) 136 + (x – 26) = 839,
    գ) (x – 83) + 215 = 940, զ) 405 + (x + 394) = 2505։
  5. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոն­ցից յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավա­սար է 18‐ի։
  6.  AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK = 3 սմ։ Գտե՛ք MK հատվածի երկարությունը:
  7.  Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.
    20-ի 7 %-ը, 15-ի 8 %-ը, 90-ի 3 %-ը, 100-ի 5 %-ը։
  8. Գծե՛ք մի քառանկյուն, որի անկյուններից երկուսը բութ լինեն։

 

Թողնել մեկնաբանություն