Երևանյան պատկերների համաչափությունը

IMG_20180321_183205
Նախագծի ժամկետը՝ հոկտեմբեր-նոյեմբեր
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ, 8-րդ դասարանների սովորողներ

 

Նախագծի նպատակը

  • Համաչափություն թեմայի ուսումնասիրություն
  • Շրջայցեր Երևանում։ Երևան 2800 նախագծի շրջանակներում
  • Երևանյան պատկերների համաչափության առանցքի որոշում
  • Երևանում համաչափ պատկերների որոնումներ
  • Սեբաստացի օրերի ընթացքում որոշել նաև դպրոցում առկա կառույցների և պատկերների համաչափությունը

Նախագծի նկարագրությունը

Սովորողները ծանոթանում են համաչափություն գաղափարի հետ։ Ապա լուսանկարում են իրենց բակի, համայքի, քաղաքի և դպրոցի սիրելի վայրերը, հուշարձաններն ու կառույցները։ Դասի ընթացքում և դրանից հետո որոշում են այդ պատկերների համաչափ լինելը, ու  կառուցում են դրանց համաչափության առանցները։

Նախագծի հիմնական խնդիրը 

Յուրացնել և կիրառել համաչափություն թեման։

 

Արդյունքում սովորողը՝

  • ստանում է լրացուցիչ գիտելիքներ թեմայից,
  • հայտնաբերում է ու բացահայտում է իր շրջակայքի գեղեցկությունն ու համաչափությունը,
  • կատարում է հետազոտական աշխատանք, հրապարակում՝ բլոգում։

Թողնել մեկնաբանություն