Ձոն ստուգատես

Նախագիծ՝   Մայրիկս, տատս կամ սիրելի ուսուցչուհիս կոորդինատային համակարգին

Սովորողը պատկերում է Geogebra ծրագրով իր սիրելիի մայրիկի, տատի կամ ուսուցչի կամ բոլոր երեքի նկար-պատկերները կոորդինատային համակարգում կամ պարզապես կարող է պատկերել որևէ նվեր, ինչպես օրինակ՝ ծաղիկ, ծաղկեփունջ, ապա դուրս է բերում պատկերները կազմող կետերի կոորդինատներն ըստ հերթականությամբ այնպես, որ որևէ այլ սովորող կարողանա նման պատկեր ստանալ։ Արդյունքում՝ սովորողը նկարներն ու կետերի կոորդինատները հրապարակում է  իր բլոգում։

Նախագիծ՝ Նվիրում եմ գիտելիք ուսուցչիս

Սովորողը կամ սովորողների խումբն ընտրում են որևէ մաթեմատիկական թեմա, ուսումնասիրում այն, կազմում և իրագործում նախագիծ թեմայի շուրջ։ Որպես ամփոփում ներկայացնում է ուսումնասիրության նյութերից կազմված գրքույկ, նյութ, հոդված, ապա տոներին ընդառաջ կամ դրանից հետո գիտելիքի փաթեթը նվիրում ուսուցչին։

Նախագծերի ամփոփումները հրապարակվելու են որպես ուսումնական նյութեր սովորողների բլոգներում։

Թողնել մեկնաբանություն