Ուսումնական տարվա ամփոփում։ 2020-2021

Ուսումնական յուրաքանչյուր փուլ, շրջան ուսուցիչն ավարտում է իր սովորողի հետ միասին՝ հետևում թողնելով անհաջողություններն ու իր հետ հաջորդ ուսումնական փուլ տանելով հաջողված նախագծերն, ուսումնական նյութերն ու նորը սովորոելու, ստեղծելու մեծ ցանկությունը։  Վեցերորդցիների այս տարվա խումբը հատկապես հետաքրքիր մտքերի ու գաղափարների փունջ է․ անվերջ կարելի է սովորել իրենցից, հիանալ ու աշխատել հենց միայն իրենց համար։ Ութերորդցիներս դժգոհում են, ակնհայտ հիացմունքով եմ միշտ արտահայտվում կրտսեր ըկերների մասին․ չսիրեցին ութերորդցիները մաթեմատիկաս, չցանկացան լիարժեք աշխատել հեռավար ուսումնական  փուլերի ընթացքում (նախորդ դպրոցների փայտիկի վերահսկողությունը բացակայում էր)․ թերի աշխատեցին, արտագրեցին և խաբվեցին, ու հիմա միասին փորձում ենք լրացնել բացթողումները։ Ու լրացնելու ենք, ու սովորելու են, տարբերակ չունեն․ չէ, տարբերակ միշտ էլ ունեն, բայց խոստացել են, ու ես հավատում եմ․․․

2020-2021 ուսումնական տարվա սկիզբն ազդարարվեց կրթահամալիրյան բազմաթիվ ճամփորդություններով, մաթեմատիկայի դասարանը ևս անմասն չմնաց․ ճամփորդեցինք Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերի մի քանի քաղաքներում, գյուղերում։ Արդյունքում, կրթահամալիր բերեցինք Բջնու Արիշտայի ծեսը, փոխարենը տանելով լավաշթխուկի ծեսը։
Հաջորդող հեռավար -ընտանեկան ուսուցման փուլը հնարավորություն տվեց լրացնել ու համալրել ուսումնական փաթեթները, ստեղծել նորերը։

Ներկայացնում եմ առաջին ուսումնական շրջանի ամփոփումը հղումներով մեկ փաթեթում։

 2021-ը սկսել ենք հունվարյան ուսումնական ճամբարով, իսկ դրան հաջորդել է ուսումնական երրորդ շրջանը։ Այս ամբողջ իր մեջ ամփոփեց ու համալրեց սովորողների սիրելի ամառային ճամբարը՝ Ուսումնական չորրորդ շրջանը։

Թողնել մեկնաբանություն