Ճամբարային իններորդ օրը

Ճամբարային ևս մի գեղեցիկ օր մոտեցավ իր ավարտին: Գրել, որ օրը միայն գեղեցիկ է, ասել է, թե ոչինչ չգրել: Օրն ուրախ էր, հետաքրքիր, ուսումնական, նորարար, հյուրընկալ, հարսանեկան, լի երգ ու պարով. իսկական «հավեսի» ճամբարի օր էր:

Այս օրը սկսելու լավագույն տարբերակն էլ ավանդական առավոտյան ընդհանուր պարապմունքն էր, իսկ տասնհինգ ուրախ րոպեների շարունակությունն էլ ավելի ուրախ ու բազմաբովանդակ էր: Զովաբեր, Ծաղկունք գյուղերի, Վայոց ձորի մարզի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների առավոտյան միասնական պարապմունքը տե՛ս տեսանյութով:

«Կաֆկա» փիլիսոփայական ներկայացման արձագանքներից ոգևորված ու ոգեշնչված ութերորդցիների խումբը այսօր ներկայացավ նոր «Սրտխառնոց» ներկայացումով՝ նվիրված ֆրանսիացի էքզիստենցիալիստ փիլիսոփաներ Ալբեր Կամյուին և Ժան Պոլ Սարտրին, այդպիսով Մերի Սարգսյանի ճամբարական խումբը ամփոփեց Միքայել Շվագիրի և ընկերների այս ուսումնական տարվա թատերական գործունեությունը:

Ներկայացմանը զուգընթաց գյուղական ճամբարին մասնակից և սեբաստացի սովորողները մասնակցում էին Արշակ Մարտիրոսյանի և Զարինե Փանյանի նախաձեռնած մաթեմատիկական խաղ-վիկտորինային: Հաղթեց բարեկամությունն ու ընկերությունը:

Հաջորդիվ հարսանեկան պատրաստությունն է: Մի խումբ ճամբարականներ Ռիմա Երեմյանի և Հասմիկ Գրիգորյանի օգնությամբ պատրաստում են հարսանեկան տարոսիկներ ծիսական հարսանիքի համար:

Ռուսաց լեզվի ջոկատը հյուրընկալել էր Հարավային դպրոցի և Վայոց Ձորի ճամբարականներին և ուսուցիչներին՝ լեզվական համագործակցության, փորձի փոխանակման:

«Հավեսի» ճամբարը ամռան շոգը տանելի դարձնելու իր տարբեակն ունի: Այսօր մի շարք ճամբարականներ այցելեցին կրթահամալիրյան ագարակ, լողավազան, մի մասն էլ ուրախ խաղով գրավեց դպրոցի բակը:

Միջին դպրոցում օրը չի ավարտվել. Արևիկ Ներսիսյանի և Հասմիկ Իսրաելյանի ջոկատը շարունակում է ճամբարական օրը և գիշերելու է դպրոցում:

Թողնել մեկնաբանություն