Խաղ- ուսուցում Geogebra ծրագրի միջոցով

Նախագծի իրականացման ժամկետը՝  հունվարի 9-30, (երեքշաբթի և հինգշաբթի օրեր, ժամը՝ 10:00-ից)

Մասնակիցներ՝   
սովորեցնողներ՝ Միջին դպրոցի սովորողներ, Մաթեմատիկայի ջոկատ
սովորողներ՝  Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
Համագործակցող դասավանդողներ՝  Լուսինե Ներսեսյան, Անի Միրզոյան 

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  Սովորեցնողի հմտությունների ձևավորում, զարգացում
  • Նոր գիտելիքների փոխանցում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Կրտսեր ընկերոջը նորը սերտելու պատրաստակամություն

Նախագծի ընթացքը

Միջին դպրոցի սովորողները կրտսեր դպրոցի սովորողներին կծանոթացնեն  մաթեմատիկայի նոր  GeoGebra ծրագրի հետ։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ։

Խնդիրները՝ Առաջադրանքների փաթեթում

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում
  • Սովորողները GeoGebra ծրագրի միջոցով ստացված պատկերները կտեղադրեն իրենց բլոգում, կբերեն ամփոփ տեսքի, ինչպես նաև կրտսեր սովորողները պատրաստ կլինեն արդեն միջին դպրոցում մաթեմատիկա դասընթացի համար անհրաժեշտ մեդիահմտություններին

Թողնել մեկնաբանություն