Ինքնաստուգում ։ 6-րդ դասարան

  1. Լուծի՛ր հավասարումները․ /1 միավոր/
    ա) x+9 = 0
    բ) x-445 =0
    գ) x+28 = 64
    դ) 0,5x+ 2,25=0
    ե) 2x + 8 = 2x + 6
    զ) 2x +1 = 3x + 1 -x
    է) x- (x+2x-2) = 4
  2. /3 միավոր/
    Ա․ 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժե է 1կգ խնձորը և 1կգ սալորը, եթե 1կգ խնձորը 180 դրամով թանկ է 1կգ սալորից։

    Բ․ Հայրն ու Որդին միասին բռնեցին 15 ձուկ։ Քանի՞ ձուկ բռնեցին նրանցից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ հայրը 3 ձուկ ավել է բռնել։

    Գ․ Երկու հետիոտն միաժամանակ իրար ընդառաջ են դուրս եկել երկու գյուղերից։ Առաջին հետիոտնի արագությունը հավասար է  երկրորդի արագության 2/3 մասին։ Գտե՛ք այդ արագությունները, եթե գյուղերի հեռավորությունը 20 կմ է, և հետիոտները հանդի­պել են դուրս գալուց 2 ժամ անց։

  3. Արտահայտե՛ք կիլոգրամներով. /2միավոր/
    ա) 7 կգ 344 գ, գ) 1 կգ 600 գ, ե) 10 ց 75 կգ 110 գ,բ) 13 կգ 45 գ, դ) 4 ց 15 կգ 23 գ, զ) 188 գ։
  4. Արհեստանոցը պիտի 40 օրում պատրաստեր 3200 ծխնի։ Սակայն արհեստանոցը 1 օրում 20 ծխնիով ավելի էր պատրաստում, քան նախատեսված էր։ Ժամկետից քանի՞ օր շուտ կատարվեց պատվերը։
  5. /3 միավոր/
    math8

Թողնել մեկնաբանություն