Հաշվետվություն։ Հեռավար սովորողներ

Տիրապետելով հեռավար աշխատանքի գրեթե բոլոր ուսումնական գործիքներին՝ առաջին ուսումնական շրջանը անցավ հարթ, առանց լուրջ խնդիրների։ Սովորողները փոքր-ինչ պասիվ են աշխատում, ուշ-ուշ պատասխանում նամակներին։

Վեցերորդ դասարանների սովորողները՝ Գայանե Հովհաննիսյան ու Արման Ղուկասյանը առավել ակտիվ են աշխատում, պարտաճանաչ կատարում առաջադրանքները հրապարակում բլոգներում։
Հրաշալի, գերազանց աշխատանք է կատարում Անահիտը Հովհաննիսյան, ցավոք աշխատում է առցանց քննարկումների միջոցով, չունի բլոգում հրապարակված աշխատանքներ։

Յանեկ Մարտիրոսյանը ևս պարտաճանաչ պատասխանում է նամակներին, մի փոքր թերություններով է աշխատանքները, չի կարողանում աշխատել բլոգում, չի տիրապետում մուտքագրման գործիքներին, նկարներ է ուղարկում, որոնք լղոզված են դժվար ընթեռնելի։

Համիկ Դարբինյանի աշխատանքը արտացոլված է իր բլոգում։

Անահիտ Երեմյանը դեկտեմբեր ամսվա ընթացքում է միացել հեռավար կրթությամբ սովորողներին, դեռ չի պատասխանել նամակներիս։

Սովորողներն այս ընթացքում չեն մասնակցել մաթեմատիկական ֆլեշմոբին։

Թողնել մեկնաբանություն