Ուսումնական առաջին շրջան։ 2021-2022 ուսումնական տարի

Ուսումնական առաջին շրջանը բավականին բովանդակալից էր։

Ուսումնական նյութեր, նախագծեր

  • 6-րդ դասարանում սովորողներն ուսումնասիրել են, յուրացրել Հարաբերություններ, համեմատականություններ, տոկոսներ, Ամբողջ թվեր թեմաները։ Ընթացիկ իրականացվել են մի շարք նախագծեր՝
    >Ծանոթություն կոորդինատային արթության հետ․ արդյունքում ստացել են ամենատարբեր պատկերները կոորդինատների միջոցով։
    >Վիկտոր Համբարձումյանին նվիրված նախագծի շրջանակներում ծանոթացել են մեծ գիտնականի գործունեությանն ու կենսագրությանը
    >Շիրակացու գործունեությունն ու մաթեմատիկական խնդիրների քննարկումներ են եղել։
  • 7-րդ դասարաններում Հանրահաշիվ առարկայից ուսումնասիրել և ավարտել են հետևյալ թեմաները՝
  1. Տառային արտահայտություններ, բանաձևեր
  2. Թվային և տառային արտահայտություններ: Դրանց թվային արժեքները
  3. Բնական ցուցիչով աստիճան
  4. Միանդամներ
  5. Նման անդամների միացում
  6. Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը

Հանրահաշվական արտահայտություններ: Բազմանդամներ

  1. Բազմանդամներ, հիմնական գաղափարները
  2. Բազմանդամների գումարումը և հանումը
  3. Միանդամների և բազմանդամների արտադրյալը
  4. Բազմանդամների բազմապատկում
  5. Նույնություններ: Նույնաբար հավասար արտահայտություններ
  6. Ամբողջ արտահայտություններ
  7. Ամբողջ արտահայտությունների նույնաբար հավասարությունը

Կրճատ  բազմապատկման բանաձևեր:

  1. Գումարի քառակուսին
  2. Տարբերության քառակուսին
  • 7-րդ դասարաններում Երկրաչափություն առարկայից ուսումնասիրել են Երկրաչափության տարրերը, ծանոթացել առարկայի հետ, ինչպես նաև Եռանկյուններ նախագիծն են ավարտել, գիտեն ինչ է եռանկյունը, ինչպես են հաշվում դրա պարագիծը, ինչ տարբերակներով են համեմատում պատկերները․ թեմայի վերաբերյալ նախագիծը վերջնական տեսքի կբերվի և կամփոփվի ուսումնական երրորդ շրջանի առաջին օրերին։

Լրացուցիչ առաջադրանքներ

Լրացուցիչ առաջադրանքները կցվում են յուրաքանչյուր ենթաթեմային․ դրանք լինում են լրացքուցիչ, հետաքրքիր կամ բարդ, ոչ գրքային, ֆլեշմոբայն, օլիմպիական խնդիրներ, ինչպես նաև նյութեր Մաթեմատիկական ամսագրից կամ այլ կայքերին, վերլուծական աշխատանքի համար։ Նման ձևով քննարկվել են 2018-2021 թթ․ օլիմպադային 5-7-րդ դասարանների համար ներկայացված խնդիրները, Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները, Քառակուսի․ԱՄ կայքում ներկայացված խնդիրները։

Ճամփորդություններ

Արատես
Կրթական փոխանակւմներ։ Շիրակի մարզ։ Գյումրի

Թողնել մեկնաբանություն